«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

ՌԴ պաշտպանության նախարարությունը ձևավորում է ռեզերվային մարտական ուժեր

ՌԴ պաշտպանության նախարարությունը ձևավորում է ռեզերվային մարտական ուժեր
13.10.2014 | 14:19

ՌԴ պաշտպանության նախարարությունը մշակում է մի քանի ռեզերվային բանակների ստեղծման նախագիծ, որոնք կձևավորվեն առաջիկայում՝ գրել է «Известия» թերթը հոկտեմբերի 13-ին՝ հղում անելով Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչին:

«Այդ բանակների անձնակազմը, շարունակելով աշխատանքը տարբեր ձեռնարկություններում ու պաշտոններում, պարբերաբար կմասնակցի ռազմական հավաքներին և կստանա ամսական որոշակի գումար՝ ռեզերվային բանակում ծառայելու համար»,- ասել է Կլինցևիչը: Պատգամավորը պարզաբանել է, որ ռեզերվային զինվորները պատրաստ պետք է լինեն ցանկացած պահի գալ հավաքակայան, զենք ստանալ և ջոկատ կազմել: Պահեստային գնդապետ Վիկտոր Լիտովկինի կարծիքով՝ եթե ռազմական գործողություններ սկսվեն, «ռեզերվիստները թնդանոթի միս չեն դառնա և ի վիճակի կլինեն ռազմական առաջադրանքներ կատարելու»: «Բանակում շատ կարևոր է ոչ միայն զորաշարքում տեղ ունենալ, այլև խնդիրները լուծել կարողանալը: Մենք ունենք պահուստի սպաներ, բայց մարդիկ, որ 3-4, իսկ երբեմն էլ 10 տարի հավաքների չեն մասնակցում և լրացուցիչ զորապատրաստում չեն անցնում, կորցնում են մարտական հմտությունները»,- բացատրել է գնդապետը:

Դիտվել է՝ 5036

Մեկնաբանություններ